Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 ին ռուսները թուրքերի ու հրեաների հետ պլանավորված Ղարաբաղի դեմ պատերազմ սկսեցին, Իրանը չխառնվեց:
Իրանին փորձեցին ներքաշել Գազա, չստացվեց:
Իրանի Ննախագահին թիմով ոչնչացրին, Իրանը չպատասխանեց:
Իսրայելը ներխուժեց Լիբանան, պարսիկները չխառնվեցին:
Սիրիայում թուրքերը գրոհեցին, ռուսները հետ քաշվեցին, որպեսզի Իրանը խառնվի, դա էլ չեղավ:
Այժմ ուրիշ առիթ է հարկավոր:
Իհարկե Իսրայելը կարող է միայնակ սկսել Իրանի դեմ գրոհը, հետո կմիանան մյուսները:
Բայց հրեական իմիջը աշխարհում բավականին խաթարվել է, ռիսկային է ուղիղ, անպատճառ պատերազմ սկսելը:
Իրանն ունի 7 սահմանակից հարևան՝ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Իրաք, Պակիստան, Աֆղանստան, Թուրքմենստան:
Եվ ամենաթույլ օղակը մենք ենք:
Տեսականորեն՝ Սյունիքը կարող է պատճառ հանդիսանալ, բայց միայն պատճառ, ոչ թե պլացդարմ:
Իսկ եթե պարսիկները էլի զուսպ մնա՞ն, և ամենայն հավանականությամբ կմնան:
Խնդիրը նրանում է, որ Սյունիքը որպես կայծ, որպես պատճառ գուցե Իրանի դեմ պատերազմի համար քիչ է, բայց թուրք-ադրբեջանական խնդիրների համար դա շատ ավելի մեծ կարևորություն ունի: Եվ այդ հարցում թուրքերը հեշտությամբ կարող են ներգրավվել բրիտանացիներին, ինչու չէ՝ հենց ամերիկացիներին: Սյունիքով դեպի Միջին Ասիա, վատ չի հնչում: Ճիշտ է արանքում Կասպից ծովն է, մեծ խաղացողների համար այդքան էլ հրապուրիչ ծրագիր չէ, բայց թուրքերը Սյունիքի թեման մեծ խաղացողների վրա վաճառելու են «դեպի Իրան» պատերազմի կոնտեքստում: 2020-ին այդ խաղը նրանք հիանալի խաղարկեցին: Մենք որևէ դաշնակից չունեինք, պարսիկներն էլ՝ վճռականություն: Արդյունքում հիանալի պահը բաց թողեցին: 2020-ին կարող էին պարզապես Ադրբեջանը շարքից դուրս բերել, նվիրել ռուսներին, վերջիններիս դուրս բերել թուրք-հրեական խաղից: Բայդենի հաղթանակը արդեն հայտնի էր, Բայդենի օրոք Ամերիկան Իրանին չէր հարվածի: 2020-ին Ռուսաստանը բավական ռեսուրս ուներ ռեվերանս կատարելու համար, ուկրիանական ճահճի մեջ դեռ երկու ոտքով չէր մխրճվել:
Այժմ Պուտինը ավելի մեծ կախման մեջ է Էրդողանից:
Իսկ 2025-ից եթե Ուկրաինան դադարեցնի ռուսական գազի տրանզիտը դեպի Եվրոպա, Ռուսաստանի միակ հույսը կմնան Ադրբեջանն ու Թուրքիան:
Ինչևէ, եղածն եղած է...
Ահա թե ինչու է պետք ուժեղ լինել: Ումի՞ց ուժեղ լինել:
Ուժեղ կարող ես լինել միայն ինքդ քեզանից, քո ծուլությունից ու տգիտությունից, որպեսզի առողջ ու սթափ լինես, որպեսզի կարողանաս պաշտպանվել, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն, որպեսզի քեզ հետ խաղան: Ցանկացած հակամարտություն ֆիզիկայի ու մաթեմատիկայի օրենքներով հասկանալուց զատ, նաև կարելի է զգալ քթածակով, եթե իհարկե ունես: Կան մեծ մեքենաներ, որոնք խույս են տալիս ճամփին ընկած փոքր քարից, փոքր փոսից: Հսկա ինքնաթիռները խույս են տալիս պստլիկ թռչյուններից, որովհետև կարող են մահացու վտանգ ներկայացնել իրենցից:
Նժդեհը ժամանակին հենց այդպիսի ապառաժ քարի վերածեց Սյունիքը և մեծերը հաշվի նստեցին այդ փաստի հետ:
Իսկ դու մլավում ես, թե բա ումի՞ց եք ուզում ուժեղ լինել, ո՞ր հարևանից, ո՞ր երկրից:
Առաջին հերթին՝ տգիտությունից, հենց սեփական տգիտությունից ուժեղ եղար, էս լի ու բոլ աշխարհում հազար հնարավորությունից մեկը կտեսնես ու դուրս կգաս իրավիճակից:
Բայց ընտրել ես փալասի դեր»:
«Թուրքերը Սյունիքի թեման մեծ խաղացողների վրա վաճառելու են «դեպի Իրան» պատերազմի կոնտեքստում». Արա Արայան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet