Թուրքիան այսօր հայտարարեց, թե երկրի տարածք են տեղափոխվել այս տարվա հունիսից «Իսլամական պետության» կողմից գերեվարված Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցները։ 49 հոգի՝ դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամները, տեղափոխվել են Ուրֆա, որտեղ էլ նրանց դիմավորել է վարչապետ Դավութօղլուն։ Հետաքրքրական է ոչ միայն մեծաթիվ քննարկումների առիթ դարձած գերիների վերադարձը Թուրքիա, այլ առավել հետաքրքիր է, թե ինչպես դա եղավ։ Եթե հավատանք թուրքական պաշտոնական դիրքորոշմանը, ապա, ըստ Դավութօղլուի, նրանց ազատելու գործողությունն իրականացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները։ Սակայն այստեղ մի շարք հարցեր են ի հայտ գալիս։ Նախ նշվում է, թե թուրք դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները վերադարձվել են ողջ-առողջ, նրանց վիճակը նորմալ է։ Այստեղ հարց է առաջանում, թուրքական հետախուզությունը հոլիվուդյան մարտաֆիլմերի հերոսների՞ց է բաղկացած, որ կարողանում է օտար երկրում այնպիսի գործողություն իրականացնել, որ ազատ արձակի շուրջ 50 հոգու, այն էլ՝ լրիվ անվնաս։ Չենք մոռանում, որ նրանց գերեվարել էր «Իսլամական պետությունը», որը, առանց կռվի, դժվար թե այդպես հանգիստ ոչ միայն հանձներ գերիներին, այլ թույլ տար նրանց դուրս բերել Իրաքից։ Այնպես որ, գերիների հանձնումն ավելի նման է ԻՊ-ի և Թուրքիայի միջև գաղտնի պայմանավորվածության, քան թուրքական հետախուզության ռեմբոյական գործողությունների։
Թուրքական հետախուզությունը հոլիվուդյան մարտաֆիլմերի հերոսների՞ց է բաղկացած
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet