Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս համոզմունքս ոչ թէ նրա համար է, որ այլևս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, դիվանագիտական և տեղեկատվական բոլոր խողովակներով ընդգծված հակահայկական քարոզչության, փակ սահմանների միջոցով Հայաստանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը:
Երջանկահիշատակ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը խոսել հայ-թուրքական բարեկամությունից և կարծրատիպեր կոտրելուց, ոչ այլ ինչ է, քան պաշտոնական երկերեսանիություն: Դավութողլուն չպետք է մոռանա, որ հայ-թուրքական հարաբերություններում տաբուները քանդելու, առանց նախապայմանների երկխոսելու, դրա համար իրավապայմանագրային դաշտ ստեղծելու առաջին քայլերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև 1,5 միլիոն ցեղասապնված հայերի հիշատակի ոգեկոչման և հարգանքի տուրքը միասին մատուցելու քաղաքակիրթ առաջարկները պաշտոնական Երևանն է իրականացրել: Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ երկխոսության, և առավել ևս ինչպես պարոն Դավութօղլուն է ասում կարծրատիպեր քանդելու, փոխադարձ վստահություն և համագործակցություն զարգացնելու, իբրև թե 800 տարվա համատեղ պատմության լույսի ներքո միմյանց ճանաչելու և այլն: Մենք որպես աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկը` հակված ենք ներողամտության, բարեկրթության, հանդուրժողականության (նույնիսկ չափից ավելի), որպես կանոն ընդունում ենք երկխոսելու, ընդառաջ գնալու, բարեկամական ու խաղաղարար հարաբերություններ ունենալու առողջ և անկեղծ կոչերը: Թուրքիայի հարգարժան վարչապետին կոչ եմ անում, մի փորձեք հերթական խաբկանքը ստեղծել Ձեր հանրապետության շուրջ: Բոլոր ժամանակներում էլ մենք հայերս հարգանքով ենք վերաբերվել ոչ միայն թուրքերին, այլ բոլոր ազգերին, բայց պահանջել ենք փոխադարձ ու լիարժեք հարգանք: Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը, կամ եթե չունեք քաղաքական կամք և ուժ ազնիվ լինելու ինքներդ Ձեր պատմության առջև, ապա որպես առաջին քայլ դադարեցրեք ժխտողականության ու հակահայկական քարոզչության բոլոր դրսևորումները: Հարգանքով վերաբերվեք հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործում Ձեր իսկ պաշտոնական հանձնառության նկատմամբ: Եվ վերջապես Գալիպոլիի հաղթանակի 100-րդ տարելիցը նշելիս չմոռանաք Ձեր բոլոր հյուրերին պատմել, որ հենց այդ օրերին, Օսմանյան Թուրքիայի պաշտոնական ղեկավարության նախաձեռնությամբ, ծրագրաված կերպով իրենց հայրենի բնօրրաններից տեղահանվել ու սպանվել են 1.5 միլիոն Ձեր քաղաքացիները: Սպանվել են, որովհետև Հայ էին ու Քրիստոնյա: Ուրիշ պատճառ չկա:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձը թուրքական դիվանագիտության նոր երաժշտություն է, գրված հին խոսքերի վրա: Այս համոզմունքս ոչ թէ նրա համար է, որ այլևս չեմ վստահում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված պաշտոնական Թուրքիայի դատարկ կոչերին, այլ նրա համար, որ բոլոր ժամանակների Թուրքիայի համար շարունակվում է առաջնային մնալ Հայոց Ցեղասպանության ժխտողականության, դիվանագիտական և տեղեկատվական բոլոր խողովակներով ընդգծված հակահայկական քարոզչության, փակ սահմանների միջոցով Հայաստանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը:Երջանկահիշատակ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը խոսել հայ-թուրքական բարեկամությունից և կարծրատիպեր կոտրելուց, ոչ այլ ինչ է, քան պաշտոնական երկերեսանիություն: Դավութողլուն չպետք է մոռանա, որ հայ-թուրքական հարաբերություններում տաբուները քանդելու, առանց նախապայմանների երկխոսելու, դրա համար իրավապայմանագրային դաշտ ստեղծելու առաջին քայլերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև 1,5 միլիոն ցեղասապնված հայերի հիշատակի ոգեկոչման և հարգանքի տուրքը միասին մատուցելու քաղաքակիրթ առաջարկները պաշտոնական Երևանն է իրականացրել:
Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ երկխոսության, և առավել ևս ինչպես պարոն Դավութօղլուն է ասում կարծրատիպեր քանդելու, փոխադարձ վստահություն և համագործակցություն զարգացնելու, իբրև թե 800 տարվա համատեղ պատմության լույսի ներքո միմյանց ճանաչելու և այլն: Մենք որպես աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկը` հակված ենք ներողամտության, բարեկրթության, հանդուրժողականության (նույնիսկ չափից ավելի), որպես կանոն ընդունում ենք երկխոսելու, ընդառաջ գնալու, բարեկամական ու խաղաղարար հարաբերություններ ունենալու առողջ և անկեղծ կոչերը:
Թուրքիայի հարգարժան վարչապետին կոչ եմ անում, մի փորձեք հերթական խաբկանքը ստեղծել Ձեր հանրապետության շուրջ: Բոլոր ժամանակներում էլ մենք հայերս հարգանքով ենք վերաբերվել ոչ միայն թուրքերին, այլ բոլոր ազգերին, բայց պահանջել ենք փոխադարձ ու լիարժեք հարգանք: Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը, կամ եթե չունեք քաղաքական կամք և ուժ ազնիվ լինելու ինքներդ Ձեր պատմության առջև, ապա որպես առաջին քայլ դադարեցրեք ժխտողականության ու հակահայկական քարոզչության բոլոր դրսևորումները: Հարգանքով վերաբերվեք հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործում Ձեր իսկ պաշտոնական հանձնառության նկատմամբ: Եվ վերջապես Գալիպոլիի հաղթանակի 100-րդ տարելիցը նշելիս չմոռանաք Ձեր բոլոր հյուրերին պատմել, որ հենց այդ օրերին, Օսմանյան Թուրքիայի պաշտոնական ղեկավարության նախաձեռնությամբ, ծրագրաված կերպով իրենց հայրենի բնօրրաններից տեղահանվել ու սպանվել են 1.5 միլիոն Ձեր քաղաքացիները: Սպանվել են, որովհետև Հայ էին ու Քրիստոնյա: Ուրիշ պատճառ չկա:
Արտակ Զաքարյան