▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք երգչուհին Կոմիտաս կերգի. «Առավոտ»

«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբըերի 24-ին կայանալիք «Քելե լաու, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգին Կոմիտաս և ընդհանրապես մի շարք հայերեն երգեր կկատարի գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:


Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան:

Մաեստրոն հայտնեց, որ համերգին ընդառաջ՝ իրենց գործընկերներից մեկից իմացել է, որ կա այդպիսի թուրք երգչուհի, որը հայերեն է երգում և առաջիկայում այցելելու է Երևան:


«Ինձ ասացին՝ արդյոք հնարավո՞ր է համատեղ ելույթի հնարավորությունը: Հետաքրքիր է, որ  լինելով ազգությամբ թուրք՝ նա ոչ միայն երգում է հայկական ժողովրդական երգեր, այլև իր նպաստն է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»,-ասել է նա:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին