▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք բարձրաստիճան գեներալի «հատուկ նշանակության» ելույթն` առաջնագծում

Հնարավոր չէր անտարբեր անցնել օրերս թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների գլխավոր լուրերի շարքում տեղ գտած մի տեղեկության կողքով, որում նշվում էր, թե թուրքական բանակի հատուկ նշանակության զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջան, ապա հայ-ադրբեջանական շփման գիծ (Արցախի հատված), որտեղ հանդիպել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայողներին, դիտել հայկական մարտական դիրքերը և հայտարարություններ արել: Իհարկե, թուրք բարձրաստիճան զինվորականի այցն առաջնագիծ իրադարձային էր, քանի որ հաճախակի Բաքու մեկնող թուրք զինվորականներն ամեն անգամ չէ, որ այցելում են հայ-ադրբեջանական սահման (և ինչն ակտիվորեն լուսաբանում են թուրքական աղբյուրները): Ուշադրություն էր գրավում նաև նրա` իր զբաղեցրած պաշտոնին այնքան էլ չհամապատասխանող ելույթն առաջնագծում` ադրբեջանական բանակի զինծառայողների համար:
Այժմ ավելի մանրամասն: Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զեքաի Աքսաքալլըն նոյեմբերի 6-ին այցով Ադրբեջանում էր, իսկ նոյեմբերի 9-ին մեկնել էր առաջնագիծ, որտեղ զրուցել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հետ, դիպուկահար հրացանի նշանառման օպտիկական համակարգով դիտել հայկական զինված ուժերի մարտական դիրքերը: Հետաքրքրություն առաջացրած այցն առավել մեծ ուշադրություն գրավեց առաջնագծում թուրք գեներալի` ադրբեջանցի զինվորներին ուղղված «ոգևորող» խոսքով. «Ձեզանով հպարտանում եմ: [….] Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»:
 
Այս խոսքերից հետո կարող ենք մտածել, որ թուրք գեներալը կամ հայտնի պատմական փաստերին չի տիրապետում, կամ էլ ուղղակի իր շրջապատին հիմարի տեղ է դրել: Չգնալով վաղ անցյալ` բավական է հիշել Արցախյան պատերազմը, որտեղ ադրբեջանցիները կատարյալ ռազմական պարտության կրեցին, իսկ Թուրքիան, մեծ հաշվով, Ադրբեջանի կողքին չեղավ, ինչպես փորձում էր համոզել բարձրաստիճան թուրք զինվորականը: Բավական թույլ ու անհիմն, «պաթոս 99 լվլ» մակարդակի ելույթ էր` փաստերի խեղաթյուրումով: Միգուցե լսարանի պահանջներն էին այդքան ցածր, թե ուղղակի դասախոսը լավ պատրաստ չէր: Սա գեներալ-մայոր Աքսաքալլըն ինքը կիմանա:
 
Չկենտրոնանալով միայն գեներալի ասած խոսքերի վրա` հարկ է կանգ առնել այս այցի մյուս կետերի վրա: Մասնավորապես, տեղեկությունները շատ են, որ ադրբեջանական բանակի հատուկջոկատայինները պատրաստություն են անցնում կամ Թուրքիայում, կամ էլ թուրք ռազմական տեսուչների ղեկավարությամբ: Թեև Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը չի կարելի անվանել բարձր մակարդակի, այնուամենայնիվ, ռազմական կրթության առումով երկու պետություններն էլ սերտ համագործակցում են, ինչը ցույց է տալիս թուրքական ռազմական և ռազմաբժշկական կրթական հաստատություններում սովորող ադրբեջանցիների բավական մեծ թիվը: Այնպես որ սպասելի է, որ այս այցի արդյունքներով թուրք և ադրբեջանցի հատուկջոկատայինների միջև համագործակցությունը կխորանա, նոր պայմանավորվածություններ կլինեն: Սա այն ոլորտը չէ, որի մասին բոլոր մանրամասները հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին, սակայն մեր պետության համապատասխան կառույցներն ուշադրության կենտրոնում պետք է պահեն այն:
 
Հետգրության փոխարեն
Սպասելի էր, որ թուրք գեներալի այցն առաջնագիծ ու նմանատիպ հայտարարությունը կգրավի հայկական լրատվամիջոցների ուշադրությունը:
Բայց հայկական որոշ լրատվամիջոցներ փորձեցին լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»` այցը համեմելով սեփական պատումներով, որոնցից մեկն էլ այն էր, թե թուրք գեներալը ոչ միայն դիտել է հայկական մարտական դիրքերը, այլ նաև դիպուկահար հրացանով կրակ արձակել Արցախի դիրքապահների ուղղությամբ: Թուրք գեներալի այցի վերաբերյալ աղբյուրը` թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն ու նրանից նյութն արտատպած թուրքական լրատվամիջոցների մոտ որևէ հիշատակում չկար կրակոցի մասին, իսկ այդ ո՞ր աղբյուրը նրանց հուշեց, թե թուրք գեներալ-մայորը դիտելուց բացի դեռ մի հատ էլ կրակել է Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Արդյո՞ք պետք է մեզ նման մոտեցում, երբ ինքներս ենք ստիպում թուրք գեներալին «կրակել» մեր դիրքապահների ուղղությամբ:
Եվ վերջում, նման ելույթներ նախընտրող թուրք գեներալի համար օգտակար է դիտել «անպարտելի ադրբեջանցիներին» Արցախի հերոսամարտում հաղթած հայկական բանակին` իր ելույթի և իրականության միջև տարբերությունները հասկանալու համար:
Աղբյուր` Թուրքագիտական պորտալ
- See more at: http://allturkey.am/10840/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a5%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af/#sthash.IIji1ysf.dpuf

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին