▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո, ՔՊ-ական մարզպետի հերն անիծեմ․․․Գեղարքունիքի բնակիչ

Տո, ՔՊ-ական մարզպետի հերն անիծեմ․․․Գեղարքունիքի բնակիչ

Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի հարթակից դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին․ «Գեղարքունիքի նախկին «խոպանչի» մարզպետը որոշել է, որ այս մարզում մարդիկ պայքարին պետք է չմիանան ու չմասնակցեն։ Ուրեմն, լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ հաստատ այս Շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին։ Մինչ այս ով ինչ գործի եղել է, վերադառնալու է դրան։

Այս հայրենիքը քո հոր «դուքյանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահավաքի, ով պիտի գա երթի կամ չգա։ Հայրենիք եք հանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ հանկարծ չմասնակցեք։

Ի պատիվ մեր բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի»:

Նա նաև կոչ արեց ՀՀ մյուս մարզպետներին` չդառնալ հանցակից:

***

Քաղաքացիները շարունակում են ողջունել ավտոերթի մասնակիցներին. Գյուղ Արծվանիստ

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին