Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները համառորեն փորձում էին համաշխարհային տնտեսական զարգացումների հունին հակառակ ընթանալ՝ ասենք, միայնակ զսպել դոլարի արժևորումն ամբողջ աշխարհում, ընդդիմանալ նավթի միջազգային գների անկմանը, առանց լուրջ տնտեսական հիմնավորումների վատնել պետական պահուստային ֆոնդի միջոցները, կամ, ինչպես ասում են, «նոր հեծանիվ հորինել»...
Բայց ադրբեջանական «ըմբոստությունն» ու «հնարամտությունը» երկար չտևեցին, այդ երկիրը հայտնվեց նույն տնտեսական զարգացումների հուժկու ալիքի տակ: Եվ եթե ժամանակին Բաքվի իշխանություններին փրկօղակ նետող չգտնվի,կմեկնարկի ադրբեջանական նավի ջրասույզ լինելու գործընթացը՝ սոցիալական բունտից,տարաբնույթ քրեական տարրերի ակտիվացումից, էթնիկ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումներից, մինչև իսլամական ծայրահեղ արմատական տարրերի նպատակաուղղված գործողություններ...
Ասա այ խելոքներ, ճշգրիտ գիտությունները հումանիտարից տարբերելն ինչ է, որ չեք կարողանում անել... Տնտեսագիտությունն էլ հո պատմություն չի՞, որ ջնջեք, նորից գրեք, կամ մշակութային արժեքների գողություն չի, որ ումից երբ ցանկանաք, յուրացնեք...
Միայն մի բանից եմ դժգոհ Աստծուց՝ հարևանների հարցում շատ անարդար է գտնվել հայերիս հանդեպ...
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները համառորեն փորձում էին համաշխարհային տնտեսական զարգացումների հունին հակառակ ընթանալ՝ ասենք, միայնակ զսպել դոլարի արժևորումն ամբողջ աշխարհում, ընդդիմանալ նավթի միջազգային գների անկմանը, առանց լուրջ տնտեսական հիմնավորումների վատնել պետական պահուստային ֆոնդի միջոցները, կամ, ինչպես ասում են, «նոր հեծանիվ հորինել»...
Բայց ադրբեջանական «ըմբոստությունն» ու «հնարամտությունը» երկար չտևեցին, այդ երկիրը հայտնվեց նույն տնտեսական զարգացումների հուժկու ալիքի տակ: Եվ եթե ժամանակին Բաքվի իշխանություններին փրկօղակ նետող չգտնվի,կմեկնարկի ադրբեջանական նավի ջրասույզ լինելու գործընթացը՝ սոցիալական բունտից,տարաբնույթ քրեական տարրերի ակտիվացումից, էթնիկ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումներից, մինչև իսլամական ծայրահեղ արմատական տարրերի նպատակաուղղված գործողություններ...Ասա այ խելոքներ, ճշգրիտ գիտությունները հումանիտարից տարբերելն ինչ է, որ չեք կարողանում անել... Տնտեսագիտությունն էլ հո պատմություն չի՞, որ ջնջեք, նորից գրեք, կամ մշակութային արժեքների գողություն չի, որ ումից երբ ցանկանաք, յուրացնեք...Միայն մի բանից եմ դժգոհ Աստծուց՝ հարևանների հարցում շատ անարդար է գտնվել հայերիս հանդեպ...
Արմեն Պետրոսյան