▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենի անունը փնտրեք այլ տեղում. Հասմիկ Պապյանը Օպերայի թատրոնի տնօրեն դառնալու առաջարկ չի ստացել

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Վերջինիս ազատումը շատերի դժգոհությունն է առաջացրել, մասնավորապես՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը» ասվածն այս դեպքում անհնար է. Հասմիկ Պապյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին