«Ճիշտ է, որ պատրաստվում եք ԲՀԿ ցուցակով մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին՝ հարցրեցինք ԲՀԿ-ից 2015-ի փետրվարին դուրս եկած, բայց կուսակցության հետ նորմալ հարաբերություններ պահպանող Մարտուն Գրիգորյանին։ «Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ իմ թիմով դեռ քննարկում ենք իմ մասնակցել-չմասնակցելու հարցը, քննարկելուց հետո կորոշենք»։ Ամեն դեպքում, հավանական է ԲՀԿ-ով առաջադրումը։ «Քննարկումների արդյունքում ամեն ինչ պարզ կլինի»։
Իսկ չե՞ք ուզում Ձեր կուսակցությունը հիմնել, հիմա դա մոդայիկ Է։ «Դեռ քննարկում ենք մասնակցելու հարցը»։ Սպասո՞ւմ Էիք, որ ՀՀԿ-ն չի աջակցի Ձեզ ու իր սեփական թեկնածուին կառաջադրի՝ ի դեմս Սահակ Մինասյանի։ «Այս պահի դրությամբ դեռ որևէ մեկը որևէ թեկնածոփ մասին չի հայտարարել՝ ով ում է պաշտպանելու, ում թեկնածությանն է աջակցելու»։ ԲՀԿ-ն անցած շաբաթ հայտարարեց Գյումրիի և Վանաձորի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։