▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ շարքերը լքելու և կուսակցության մամլո խոսնակի պաշտոնից հրաժարվելու մասին

 

Երեկվանից էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հարցին տված ԲՀԿ Մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի պատասխանը, ըստ որի նա այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալու «Բարգավաճ Հայաստանի» անունից, հիմնականում երկու մեկնաբանության առիթ դարձավ. նախ, որ Ուրիխանյանը ևս պատրաստվում է լքել ԲՀԿ-ի շարքերը և երկրորդ նա կհրաժարվի ԲՀԿ-ի մամլո խոսնակի պաշտոնից:
 Asekose.am-ի լրագրողի այն հարցին, թե համապատասխանում են իրականությանը շրջանառվող խոսակցությունները,  Ուրիխանյանը տվեց հետևյալ պատասխանը
«Երեկվա իմ պատասխանը շատ տրամաբանական է, պարզ է և շատ շիտակ է: Երբ ինձ հարցրեցին՝ ճիշտ են արդյոք խոսակցությունները խոսնակի պաշտոնը թողնելու իմ ցանկության վերաբերյալ, ես հայտարարեցի՝ կարևոր չէ ժողովրդի համար, թե ինչ կարգավիճակ ունեմ ես, կարևոր է՝ ես լինելու՞ եմ, շարունակելո՞ւ եմ, մնալո՞ւ եմ ժողովրդի շահի պաշտպան, թե՞ ոչ և, բնականաբար, մնալու եմ և դա անփոփոխ է և բնական է՝ դրանում փոփոխություն երբևէ լինել չի կարող: Ինչ վերաբերում է խոսնակի պաշտոնին, ապա դա բացարձակապես իմ որոշելու հարցն է, կախված է  բացարձակապես նրանից, թե ինչ պաշտոնական տեսակետ ես պիտի հայտնեմ: Ուրիշ որևէ խոսակցություն տեղին չէ և չի կարող լինել հիմնավորված» :
Asekose.am-ի լրագրողի այն հարցին, թե կարող ենք ենթադրել, որ Տիգրան Ուրիխանյանը կմնա ժողովրդի կողքին ու կշարունակի պաշտպանել ժողովրդի շահը, բայց ոչ ԲՀԿ-ի շարքերում, այլ որպես ԱԺ անկախ պատգամավոր, ինչպես կուսակցությունը լքած մյուս պատգամավորները, Ուրիխանյանը պատասխանեց.
«ԲՀԿ-ի շարքերը լքելու մասին խոսք չկա, իսկ մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ էլ, երբ որ հարկ համարեմ ու եթե կայացնեմ որոշում կտեղեկացնեմ լրատվամիջոցներին, ընդամենն այսքանը: Ես ինձ իրավասու չեմ ցանկանում համարել այս պահին պաշտոնական տեսակետ հայտնելու, եթե որոշեմ, եթե գտնեմ նպատակահարմար խոսնակի պաշտոնից կհրաժարվեմ հասկանալի պատճառներով, մնացածի մասին խոսք չկա» :
Զրույցի Ավարտին ԱԺ պատգամավորը ընդգծեց, որ ինքը եղել է ու մնալու է ժողովրդի կողքին ու հանրությանը հուզող պրոբլեմների թիկունքում:
Դա նշանակում է, որ ցանկացած պարագայում ինձ համար առաջնային է այդ քաղաքական կուրսը»,-զրափակեց Տիգրան Ուրիխանյանը::

Երեկվանից էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հարցին տված ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի պատասխանը, ըստ որի նա այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալու «Բարգավաճ Հայաստանի» անունից, հիմնականում երկու մեկնաբանության առիթ դարձավ. նախ, որ Ուրիխանյանը ևս պատրաստվում է լքել ԲՀԿ-ի շարքերը և երկրորդ նա կհրաժարվի ԲՀԿ-ի մամլո խոսնակի պաշտոնից:

Asekose.am-ի լրագրողի հարցին, թե համապատասխանում են իրականությանը շրջանառվող խոսակցությունները,  Ուրիխանյանը տվեց հետևյալ պատասխանը.

«Երեկվա իմ պատասխանը շատ տրամաբանական է, պարզ է և շատ շիտակ է: Երբ ինձ հարցրեցին՝ ճիշտ են արդյոք խոսակցությունները խոսնակի պաշտոնը թողնելու իմ ցանկության վերաբերյալ, ես հայտարարեցի՝ կարևոր չէ ժողովրդի համար, թե ինչ կարգավիճակ ունեմ ես, կարևոր է՝ ես լինելու՞ եմ, շարունակելո՞ւ եմ, մնալո՞ւ եմ ժողովրդի շահի պաշտպան, թե՞ ոչ և, բնականաբար, մնալու եմ, դա անփոփոխ է և դրանում փոփոխություն երբևէ լինել չի կարող: Ինչ վերաբերում է խոսնակի պաշտոնին, ապա դա բացարձակապես իմ որոշելու հարցն է, կախված է  բացարձակապես նրանից, թե ինչ պաշտոնական տեսակետ ես պիտի հայտնեմ: Ուրիշ որևէ խոսակցություն տեղին չէ և չի կարող լինել հիմնավորված»:

Asekose.am-ի լրագրողի այն հարցին, թե կարող ենք ենթադրել, որ Տիգրան Ուրիխանյանը կմնա ժողովրդի կողքին ու կշարունակի պաշտպանել ժողովրդի շահը, բայց ոչ ԲՀԿ-ի շարքերում, այլ որպես ԱԺ անկախ պատգամավոր, ինչպես կուսակցությունը լքած մյուս պատգամավորները, Ուրիխանյանը հետևյալ կերպ արձագանքեց.

«ԲՀԿ-ի շարքերը լքելու մասին խոսք չկա, իսկ մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ էլ, երբ որ հարկ համարեմ ու եթե կայացնեմ որոշում, կտեղեկացնեմ լրատվամիջոցներին, ընդամենն այսքանը: Ես ինձ իրավասու չեմ ցանկանում համարել այս պահին պաշտոնական տեսակետ հայտնելու, եթե որոշեմ, եթե գտնեմ նպատակահարմար խոսնակի պաշտոնից կհրաժարվեմ հասկանալի պատճառներով, մնացածի մասին խոսք չկա»:

Զրույցի Ավարտին ԱԺ պատգամավորը ընդգծեց, որ ինքը եղել է ու մնալու է ժողովրդի կողքին ու հանրությանը հուզող պրոբլեմների թիկունքում:

«Դա նշանակում է, որ ցանկացած պարագայում ինձ համար առաջնային է այդ քաղաքական կուրսը»,-զրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին