Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար, 34-ամյա Տիգրան Ուրիխանյանն ամուսնանալով Կատերինայի հետ, լքել է ամուրիների շարքը: Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե Տիգրան Ուրիխանյանի հարսնացուն ուկրաինուհի է, ինչը ԲՀԿ-ական պատգամավորը հերքել էր:
Ամուսնությունից հետո Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ի մի են բերվել իրեն հղված շնորհավորանքները ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:
Ձեզ ենք ներկայացնում Տիգրանի և Կատերինայի պսակադրության և հարսանեկան խնջույքի լուսանկարները, որոնք նորապսակ պատգամավորը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
72157642631002065