Ամփոփելով Երևանի քաղաքապետի այսօրվա քվեարկության արդյունքները՝ քաղաքապետարանի աշխատակազմ կազմակերպական վարչության պետն արձանագրել է հետևյալը. քվեարկությանը մասնակցել է ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ քվեարկածների թիվը 32 է, դեմ՝ 5: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ական Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Ավինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը։ «Հանրային ձայն»-ն իր ներկայությամբ ապահովեց, որ ավագանին քվորում ունենա։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Թարմացված․ Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանի ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանի ասուլիսը: Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել՝ քաղաքի կառավարումն իրականացնելու միասին՝ կիսելով պատասխանատվությունը: Թարմացված․ «Մեր կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին, քվեարկեց իրավիճակը հանգուցալուծելու օգտին, քվեարկեց ՀՀ անկախության ու ինքնիշխանության օգտին»,- Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը: Նա չպատասխանեց լրագրողների՝ Ձեզ փոխքաղաքապետի պաշտոն առաջարկվե՞լ է հարցին: Դիտեք նաև՝ |