henaran.am-ը գրում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցին, թե ինչպես կարձագանքի նրան, որ ոչ իշխանական ուժերը մերժում են բանակցությունների գնալ իշխանությունների հետ, ասել է. ''Ով մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել: ԲՀԿ-ից դուք լսել եք, որ մերժել են'',-ի պատասխան հարցրել է Շարմազանովը:
Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, նա արձագանքել է. ''Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են'':
Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Բարգավաճ Հայաստանից, դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք:
Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, նա ասաց. ''Դուք ասացիք, ես չասացի'':
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում