▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղում դոփելու իրողությունն արդեն համբերելու տեղ չի թողնում

 

Անկեղծանամ / մի փոքր /...
Չգիտեմ` ինչու եմ գրում...Մանավանդ` ինչի համար,ինչ ակնկալիքներով,քանզի,մեր մեջ ասած,ապագան էնքան էլ թափանցիկ չեմ տեսնում,ինչքան էլ շարունակում եմ նույն անուղղելի լավատեսը մնալ:
Հավանաբար` անվերջ կրկնվող միօրինակությունն ու տեղում դոփելու իրողությունն արդեն համբերելու տեղ չեն թողնում:
Զորավոր բան է ժամանակը... 
Բախվում ես ու բախվում վեր սլացող տարիներիդ` ճերմակահեր գիտակցությամբ,ծանր ու թեթև անում ապրածդ կյանքն ու կռվում,ափսոսում,շտապում,շտապում,շտապում...
Իսկ ամենացավալին` չարածներիդ հանդեպ թերզգացողությունն է,մանավանդ,որ ինքդ որևէ մեղավորություն չունես այդ հարցում...
Անասելի բարդ է դարձել ապրել մի միջավայրում,որտեղ խեղվել և ուրացվել են կենսական նշանակության` հոգևոր և մշակութային արժեքներ:Երբեմն` էնքան օտարություն եմ զգում,որ մարդկանցից մեկուսանալու ցանկությունն անհրաժեշտություն է դառնում,այն էլ, իմ պես մարդու համար,ով մարդկանց հետ շփումն ու հարաբերվելը, մշտապես,յուրահատուկ գերբավարարվածություն է համարել:
Ի պատասխան` ինձ ուղղված բազմաթիվ նամակների,կապված` բեմահարթակից տևական ժամանակով հեռանալուս պատճատների հետ` պարզաբանեմ. թույլ չտրվեց...Ինչ հնարավոր էր փակել,փակեցին... Ինչ հնարավոր էր շեղել,շեղեցին:Թքած ունենալով ապրածդ տարիների,անցածդ ճանապարհի,ունեցածիդ ու չունեցածիդ վրա...Որովհետև,խոսքիդ մեջ ասելիք ունես,սրտիդ մեջ` համառություն,տեսակիդ մեջ` չճմռթվող ինքնություն...Որովհետև քո աշխարհն ունես...Քո հույզերի ու երազանքների` << Սիրո Մոլորակը >>,ինչը հակասում է այս մոլորակի հեռուն գնացող նպատակներին... 
<< Գինին >> կասի,թե ինչու... 
Հասկացողը` կհասկանա,ցանկացողը` կխեղաթյուրի,արհամարհողն էլ կչարախնդա... 
Խնդալու բան լինի...
Ապրում եմ` հավատարիմներով... Ամրանում եմ ամեն` պստիկ արձագանքով ու գնահատականով,պնդելով ինքս-ինձ. 
- Վերադառնալու եմ:
Միայն,թե` ժամանակը...

Անկեղծանամ / մի փոքր /...Չգիտեմ` ինչու եմ գրում...Մանավանդ` ինչի համար,ինչ ակնկալիքներով,քանզի,մեր մեջ ասած,ապագան էնքան էլ թափանցիկ չեմ տեսնում,ինչքան էլ շարունակում եմ նույն անուղղելի լավատեսը մնալ:Հավանաբար` անվերջ կրկնվող միօրինակությունն ու տեղում դոփելու իրողությունն արդեն համբերելու տեղ չեն թողնում:Զորավոր բան է ժամանակը... Բախվում ես ու բախվում վեր սլացող տարիներիդ` ճերմակահեր գիտակցությամբ,ծանր ու թեթև անում ապրածդ կյանքն ու կռվում,ափսոսում,շտապում,շտապում,շտապում..

Իսկ ամենացավալին` չարածներիդ հանդեպ թերզգացողությունն է,մանավանդ,որ ինքդ որևէ մեղավորություն չունես այդ հարցում...Անասելի բարդ է դարձել ապրել մի միջավայրում, որտեղ խեղվել և ուրացվել են կենսական նշանակության` հոգևոր և մշակութային արժեքներ: Երբեմն` էնքան օտարություն եմ զգում,որ մարդկանցից մեկուսանալու ցանկությունն անհրաժեշտություն է դառնում,այն էլ, իմ պես մարդու համար,ով մարդկանց հետ շփումն ու հարաբերվելը, մշտապես,յուրահատուկ գերբավարարվածություն է համարել:Ի պատասխան` ինձ ուղղված բազմաթիվ նամակների,կապված` բեմահարթակից տևական ժամանակով հեռանալուս պատճատների հետ` պարզաբանեմ. թույլ չտրվեց...Ինչ հնարավոր էր փակել,փակեցին... Ինչ հնարավոր էր շեղել,շեղեցին:Թքած ունենալով ապրածդ տարիների,անցածդ ճանապարհի,ունեցածիդ ու չունեցածիդ վրա...Որովհետև,խոսքիդ մեջ ասելիք ունես,սրտիդ մեջ` համառություն,տեսակիդ մեջ` չճմռթվող ինքնություն...Որովհետև քո աշխարհն ունես...Քո հույզերի ու երազանքների` «Սիրո Մոլորակը», ինչը հակասում է այս մոլորակի հեռուն գնացող նպատակներին...«Գինին» կասի, թե ինչու...Հասկացողը` կհասկանա,ցանկացողը` կխեղաթյուրի,արհամարհողն էլ կչարախնդա... Խնդալու բան լինի...Ապրում եմ` հավատարիմներով...Ամրանում եմ ամեն` պստիկ արձագանքով ու գնահատականով,պնդելով ինքս-ինձ.-Վերադառնալու եմ: Միայն, թե ժամանակը...

Ազատ Աբրահամյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին