galatv.am-ը գրում է.ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Բերձորի միջադեպին, ասաց, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմությունը պահանջ է ներկայացրել, որպեսզի ԱԺ-ը ժամանակավոր հանձնաժողով ստեղծի եւ Արցախում քննարկի այդ հարցը: Պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե դատապարտու՞մ եք կատարվածը, ԱԺ նախագահը տվեց հետեւյալ պատասխանը.«Գիտե՞ք, ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետեւ ես տեղում չեմ եղել»:Մեր դիտարկմանը, թե Ֆրանսիայու՞մ էիք, որ դատապարտեցիք ահաբեկչությունը, եւ առհասարակ, ի՞նչ է նշանակում «տեղում չեմ եղել», Գ.Սահակյանը ուղիղ պատասխան չտվեց, փոխարենն ասաց հետեւյալը.
«Ես չեմ ընդունում պատերազմական գոտում որեւէ ակցիա: Բայց, եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձեւով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ՝ ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում