▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսաք` ինչերի է ընդունակ իր հող ու ջրին կպած մարդը

Ինչ գիտենք մենք Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի մասին: Շատերը կհիշեն օրեր առաջ Ռինդ գյուղի բնակչուհու վրա արջի կատարած հարձակումը, իսկ շատերը կհիշեն գյուղի տոնին կազմակերպված միջոցառումները, որ հեռուստաընկերությունները եթեր տվեցին:
Այն, ինչով այդ գյուղը ինձ համար նշանակալի է, դա այնտեղից եկող արմատներս չեն միայն, այլև ռնդեցիների հողին կառչած հայի տեսակից լինելն է:

Վերջին հղմանս մեջ ասվում է 1967 թվականին գյուղի նախկին տեղի սողանքի հետևանքով փլուզման մասին, և որ բնակիչները տեղափոխվել են նույն տարածաշրջանի տարածքներից մեկը, իսկ Անտոն Քոչինյանի հոգատարության շնորհիվ պետությունը հոգացել է նոր գյուղի կառուցման ծախսերը: Դա ճիշտ է, բայց կուզեմ ավելացնել մի բան ևս. երբ գյուղացիներին առաջարկել են էվակուացիայի համար ամբողջապես տեղափոխվել Արարատյան դաշտավայրի բերրի հողերով հարուստ ցանկացած ազատ տարածք և այնտեղ նոր Ռինդը հիմնադրել, նրանք հրաժարվել են, որովհետև ասել են` մենք մեր հող ու ջրից ուրիշ տեղ չենք գնա, մենք մեր քարերի մեջ տուն կսարքենք ու կշենացնենք: Տեսեք, թե ինչ կանաչ դրախտավայր է այժմ Ռինդը, իսկ տեղափոխվելու ժամանակ այնտեղ միայն քար ու փուշ է եղել, իսկ բնակվել են միայն օձեր ու կարիճներ: Տեսաք` ինչերի՞ է ընդունակ իր հող ու ջրին կպած մարդը: Տեսեք, թե այդ քարերը ինչպես են հանվել հողից և շարվել որպես սահմանագծեր, իսկ այդ հողերը դառել են բերքառատ: Իզուր չեն ժամանակին այդ գյուղին պարսիկները ասել Ըռենդ, այսինքն՝ ըմբոստ և համառ:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին