▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տես մեր լավ ախպերը ինչ նվեր ա մեզ բերել». Ի՞նչ է կատարվում մաքսատանը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեզ է տրամադրել մի նամակ, որ նա ստացել է ԱՄՆ-ում բնակվող մի ՀՀ քաղաքացուց: Կարծում ենք նամակը ուշագրավ է՝ ՀՀ Մաքսային մարմինների գործունեության մասին պատկերացում կազմելու համար:

«Պարոն Փաշինյան, ճիշտն ասած՝ մի բան կուզեի պատմել ձեզ: Ուղղակի մինչեւ հիմա չգիտեի ում ասել, որ խոսքս տեղ հասնի, կամ պարզապես մեկ անգամ էդ հարցը բարձրացվի: Անցած տարի, որոշեցի գալ Հայաստան. չէի եղել 8 տարի: Պատճառների բերումով ստիպված եղա Վրաստանով գալ, ու անցա Ախալքալակի սահմաններով (մոռացել եմ էդ մասը ոնց է կոչվում): Ուրեմն հենց հասա մաքսային, ուղղակի չեմ կարող նկարագրել թե ինչպես մաքսայինի աշխատողը (որը ներկայացավ որպես կապիտան) հարձակվեց ճամպրուկներիս վրա: Հենց ճանապարհին ասաց որ բացեմ, սկսեց փորփրել շորերս: Իմ անձնական օգտագործման կոշիկները վերցրել, ասում է՝ «էս ռազտամոժկա պտի արվցվի», ասում եմ՝ իմ օգտագործած կոշիկներն են ի՞նչ ռազտամոժկա, թե բա էդ հիմա կուղարկեմ էքսպերտիզա՝ կստուգեն:

Հետո հետս բերել էի ընդամենը 3 շիշ կոնյակ, ասում է՝ «յա, էս ինչ կանտրաբանդա ես անում՝ այ տղա»: Նվերներ էի բերել տնեցիքի համար, ասում եմ սրանք նվերներ են (դրամապանակ), ասում է՝ «հա գիտեմ որ նվեր ա», ու կանչում է օգնականին՝ ասում, «տես մեր լավ ախպերը ինչ նվեր ա մեզ բերել»: Ու տենց բառիս բուն իմաստով հոշոտում են իմ ճամպրուկները: Բարեբախտաբար ընկերս, ով եկել էր իմ հետեւից, ուներ ծանոթներ վերեւներում, զանգեց իրենց ու կարողացանք հետ ստանալ իմ ապրանքները: Ու հիմա ուզում եմ հասկանալ, էդ որ ասում են՝ եկեք հայրենիք, եկեք ձեր տուն, գոնե գիտե՞ն էդ գալու ճանապարհին ոնց են դիմավորում:

Ու ամենավատը ինձ համար այն էր, որ Վրաստանի սահմանապահը, երբ տեսավ անձնագրիս հետ մի փոքր պրոբլեմ ունեմ՝ ցուցաբերեց մարդկայնություն: Ու ինձ թվաց՝ փողի ակնկալիք ունի, բայց ինձ ասաց մարդ ենք, լավ էլ հասկանում ենք ամեն ինչ, ու մեր գործը օգնելն ա, իսկ էդ նվերն ու կաշառքը պահի ձերոնց համար, սահմանի էն կողմում քեզ պետք կգա: Նման ամոթանք իմ երկրի ու իմ կառավարության համար լսելը օտարից, իրոք նվաստացուցիչ էր ինձ համար: Եթե ինչ-որ տեղ կարիք կունենանք, կարող եք սա պատմել, ու եթե չկա անհրաժեշտություն, անունս չէի ուզենա ասեք, որովհետեւ էլի պետք է գամ, նոր խնդիրներ չառաջացնեմ սահմանին:

Հա, մոռացա՝ էդ սահմանապահի ամենագլխավոր խոսքը ասեմ: Երբ նայեց բերածս նվերներից մեկի գնապիտակը, ասաց՝ «էս ինչ թանգանոց նվերներով ես գալըմ, սրա ռազտամոժկեն գիդա՞ս ինչ կլինի»: Ասեցի՝ էդ օրիգինալ գին ա, ես զեղչով եմ առել, մոտ քառակի անգամ էժան: Ասաց՝ «թարգը տուր. տենց եք անըմ, որ երկիրը երկիր չի դառնում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին