▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեփ» Արմենի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը` Արմեն Եփրեմյանը: 

Ներկայացնում են ՀՀ Ոստիկանության անդրադարձը սպանությանը.

Այսօր՝  ժամը 14.45-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի: 

Ա. Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ  անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:

Ոստիկանության տարբեր  ստորաբաժանումների  համակարգված աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարելու  մեջ կասկածվող անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և  ձերբակալվել է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին