Galatv.am-ը գրել է. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր մասնակցել է Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժությանը, ավարտից հետո պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:
Խոսելով քառյակի խոստացած թեժ աշնան մասին՝ ոստիկանապետն ասել է. «Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ»: Հետո հավելել, որ ներքին «խժդժություններն» անընդունելի եւ անթույլատրելի են, քանի որ սահմանը անհանգիստ է, եւ չպետք է մոռանալ «արտաքին թշնամու» մասին:
Առավել մանրամասն՝ Galatv.am-ի տեսանյութում.