▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաղանդը` ինչ, երբ այն չունի` կարճ մի խելք...

Կարճ խելքից էր 

Տաղանդավոր մարդուն ասին,
-Դու քո մտքի տերը չես...
Դու հետևիր Աստծո դասին...
Որ մեզ` կրթե~ս,ուսանես:
Դե,ասելը,ասենք` ասին,
Ով չի պատվում հենց այնպես,
Բայց ով ճգնեց մտքի թասին,
Եվ ով հումքը վայելեց...
Ով սավառնեց բախտի թամբին
Եվ ում բախտը չբերեց,
Տաղանդավոր մարդուն ասին,
-Մենք` ինչ,քո կարճ խելքից էր...

Երբ թիկնում ես մտքի թասին,
Արդեն հասու~ն,իրատես,
Հասկանում ես...Տաղանդը` ինչ,
Երբ այն չունի` կարճ մի խելք...

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին