▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաղանդավոր արվեստագետները երկար ժամանակ չճանաչված են մնում

Երեւի թե շատ ճիշտ է, որ արվեստի գործերը չեն դասվում օգտակար գործողությունների շարքում, այսինքն` չեն ծառայում որպես սնունդ, հագուստ, օթեւան, մի խոսքով` չեն հոգում մարմնական կարիքները: Ընդհակառակը, մեզ կտրում են առօրեական, գործնական կյանքից եւ մեր առջեւ բացում գեղեցիկի եւ երազանքի կախարդական աշխարհը…

Այսօր, ի դեպ, շատ-շատերը օգտակար են համարում կարծես թե այն հարստությունները, որ ցուցադրում են միայն փառք ձեռք բերելու եւ նախանձ շարժելու համար: Իսկ այդ հարստությունները, այդ հարստությունները դիզելու մոլուցքը ցավոք ոչ միայն օգտակար են, այլ շատ հաճախ նաեւ խանգարում են, կործանում մարդկանց: Իսկ աշխարհում գեղեցիկից ու երազանքից ավելի ի՞նչը կարող է մեզ երջանկացնել, ազնվացնել…
Արվեստը ցույց է տալիս մարդկանց իրենց գոյության իմաստը, լուսաբանում նրանց ճակատագիրը, բարիացնում նրանց, հետեւաբար` նրանց ուղղորդում, կողմնորոշում կյանքում: 
Արվեստագետներն ու մտածողները նման են անսահմանորեն նուրբ ու հնչեղ քնարների, իսկ այն թրթիռները, որ կորզում են նրանցից յուրաքանչյուր ժամանակաշրջանում, ներթափանցում են մնացած բոլոր մահկանացուների մեջ: Անկասկած, արվեստի անչափ գեղեցիկ գործերը ճաշակելու ընդունակ մարդիկ հազվագյուտ են, եւ իմիջիայլոց, թանգարաններում, ցուցասրահներում կամ նույնիսկ հասարակական վայրերում գտնվող գործերը դիտվում են միայն սահմանափակ թվով մարդկանց կողմից: Սակայն, այն աստիճանաբար հոգեւոր հոսքի ցայտման, բռնկման միջոցով տարածվում է շուրջբոլոր, գերում բոլորին…
Արվեստի վարպետներն իրենց սերնդի համար բերում են նոր գաղափարներ ու հակումներ, հաճախ կրելով բազում զրկանքներ, կանգնելով մեծ դժվարությունների առջեւ` դրանք ընդունելի դարձնելու համար: Երբեմն նրանք համարյա ամբողջ կյանքն անց են կացնում սովորույթների դեմ պայքարով: Եւ , ընդունվել լոկ իրենց ճանապարհի վերջում կամ նույնիսկ հետմահու…
Հաճախ չի կարելի մարդկանց բարիք գործել առանց պատժվելու, առանց տանջվելու: Բայց գոնե մարդկային հոգին հարստացնելու այդ համառության համար արվեստի վարպետներն արժանի են, որ իրենց անունը սրբացվի գոնե`ցավոք գոնե մահից հետո…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին