Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներն աղմկահարույց բացահայտում են կատարել Տավուշի մարզում։ Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։ Ամիսներ տևած օպերատիվ աշխատանքի արդյունքում այսօր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու, ով Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ փորձել է այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել։ Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։ Հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին. «սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված անձինք ձերբակալվել են քննիչի որոշմամբ. նրանք իրար հետ ունեցել են սիրային կապ: Շամշյանը հայտնում է նաև, որ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։ |
Տավուշում ռազմական ոստիկանության աշխատակիցը սիրուհու հետ փորձել է սպանել վերջինի ամուսնուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet