Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի բժիշկներից մեկը բռնության է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։ Ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, որ նա իմացել է, որ իր տատը մահացել է։ |
Տատի մահվան լուրն իմանալուց հետո թոռը հարձակվել է բժշկի վրա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet