▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 17.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Թաթան, Էրիկը, Ալլա Լևոնյանը, Գրիգորի Եսայանն ու այլ հայտնիներ ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին

Այսօր վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով արձագանքելով ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոչին ու  «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն  իրարանցում էր առաջացրել համացանցում:

Երգիչ Թաթա Սիմոնյանը տարածել է իր «Երանի» տեսահոլովակն ու գրել. «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են»:

Երգիչ Արտաշ Ասատրյանն էլ իր`Ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակն է տարածել ու  այդպիսով միացել մյուս հայտնիներին:

Գրառում են  կատարել նաև Էրիկ Կարապետյանն ու  Ալլա Լևոնյանը։

Ազգը կորցնում է ինքնությունը, երբ մոռանում է իր անցյալը,-գրել է դերասան Աղասի Մանուկյանը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը տարածել է տեսանյութ`որտեղ ասում է. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, իսկ թշնամու հետ չեն բարեկամանում: Հիշում ու պահանջում ենք»:

Հատկանշական է՝ որոշ լրատվականներ հարկ չեն համարել նշել, որ հայտնիների , այսպես կոչված, ֆլեշմոբը սկիզբ է առել Վարդան Ղուկասյանի կոչ-պահանջից հետո։ 

Ակտիվիստ Արամ Մանուկյանն այս առիթով գրել է․  Ապրի Վարդան Ղուկասյանն, ապա ավելացել է․ «Երեկվանից Վարդան Ղուկասյանը հասավ նրան , որ շոուբիզնեսի հայազգի հայտնի ներկայացուցիչները սկսեցին կրկին խոսել Ցեղասպանության մասին ։

Ոչ թե մոռացել էին, այլ ուղղակի ոչ մի արձագանք չկար նրանց կողմից նիկոլ փաշինյանի արած հերթական, թուրքահաճո քայլի նկատմամբ ։ 

Համայն հայությունը պետք է խոսի ,դատապարտի սրանց արած բոլոր թուրքահաճո քայլերը , որ վերջապես հասկանան ` հայ ազգը չի կոտրվել ու կամաց կամաց ուշքի է գալիս ։

Իսկ դա սրանք արդեն իրենց մաշկի վրա զգում են »։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին