Segodnya.ua-ը գրում է, որ մայդանցիների նոր սովորույթի համաձայն` ակտիվիստները պետք է ժամանակ առ ժամական այցելեն ներկայիս իշխանության մաս կազմող հայտնի և բարձրաստիճան պաշտոնյանների տները, որից հետո պետք է այդ ամենը ներկայացնեն համացանցի օգտատերերին:
Օրերս նոր «Առանց դարպասների» հասարակական շարժման ներկայացուցիչները եղել են Յուլյա Տիմոշենկոյի առանձնատանը, որը գտնվում է Կիևի Կոնչա Զասպա էլիտար թաղամասում: Նշենք, որ այստեղ տներն իրենց հողատարածքներով վաճառվում են 5-10 մլն դոլարով, իսկ վարձով են տրվում՝ ամսական 10-35.000 դոլարով։
Ակտիվիստների խոսքերով`Տիմոշենկոյի տուն նրանց հաջողվել է այցելել միայն երկրորդ փորձից: Նախկին վարչապետն ապրում է երկհարկանի առանձնատանը, որի ընդհանուր տարածքը 450 քմ է։ Տիմոշենկոն վստահեցրել է, որ տունը վարձակալում է արդեն 10 տարի և խոստացել է ներկայացնել փաստաթղթերը, սակայն այդպես էլ ցույց չի տվել:
Ակտիվիստ Սերգեյ Կապուստյանն ասել է, որ իրենք տեսել ենք միայն խոհանոցը, ընդունարանը և հյուրասենյակը։ Ննջասենյակ, լողասենյակ և 2-րդ հարկ չեն թույլատրել բարձրանալ՝ ասելով, որ այնտեղ թափթփված է։ Տեսածից ընդհանուր տպավորություններն էլ ըստ ակտիվիստի հետևյալն էին՝ թանկ և ճաշակով: