Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42-ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է: Տնից հափշտակել են մոտ 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույց: |
Թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet