Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Արդեն տեղեկացրել էինք, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը պատրաստվում է ներկայացնել իր շապիկների հավաքածուն:
Հետևելով երգչուհու ինստագրամյան էջին պարզ է դառնում, որ շապիկներն արդեն պատրաստ են և ներկայացված են օնլայն վաճառքի:
Asekose.am-ի հետ զրուցում երգչուհին նշեց, որ այս ամենն իր համար հաճելի զբաղմունք է, որը օգտակար և ցանկալի է այն աղջիկների համար, ովքեր շատ դժվարությամբ են կարողանում գտնել իրենց նախընտրած շապիկը:
«Արդեն ստեղծվում են շապիկներ (unisex), որոնք կարող են ձեռք բերել նաև տղամարդիկ: Շապիկները հասանելի են շատերի համար, հարմար են և նորաձև: Իմ ինստագրամյան էջում ես շատ հաճախ իմ մտքերով ու ծրագրերով կիսվում եմ իմ հետևորդների հետ: Ովքեր կհետաքրքրվեն իմ նոր հոբբիով կարող են հետևել իմ ինստագրամյան էջին»:
Ներկայացված լուսանկարներում Սյուզին կրում է «Սյուզի Մելիքյան» շապիկները: