▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը՝ իր անձի շուրջ տարածված ասեկոսեների մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցեց երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ՝ պարզելու երգչուհու անձնական կյանքի շուրջ անըդհատ շահարկվող լուրերի իսկությունը. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գաղտնի պահել իր անձնական կյանքը: Իհարկե, ինձ էլ են հասնում այն բոլոր ասեկոսեները, որոնք մարդիկ հյուսում են իմ անվան շուրջ, բայց ես ոչ մի մեկնաբանություն տալ չեմ ցանկանում: Երբ իմ կյանքում շատ մեծ գլոբալ փոփոխություններ լինեն, ինչպես օրինակ պսակադրությունս էր, խոստանում եմ, մարդիկ դրա մասին կիմանան, ես անձամբ դրա մասին կհայտարարեմ»,- նշեց երգչուհին:

Խոսելով վերջին շրջանում որպես  «Make up» արտիստ հաճախ ներկայանալու մասին՝ Սյուզին նշեց. «Վերջին շրջանում մեծ ուշադրություն եմ դարձնում դիմահարդաման արվեստին, ես սիրում եմ իմ երկրորդ մասնագիտությունը, ի ուրախություն ինձ, վերջերս հաճախ են ինձ հրավիրում տարբեր միջոցառումների, որպեսզի ապահովեմ մոդելների գեղեցիկ տեսքը»:

Երգչուհին դեռ աշխատում է երեւանյան հարսանյաց սրահներից մեկում որպես դիմահարդար, շատերը տարակուսում են, թե ինչու երգչուհի դիմահարդարը  չի աշխատում Երեւանի առաջատար դիմահարդարման կեենտրոններից մեկում, Սյուզին նկատեց. «Այն հարսանյաց սրահում, որտեղ աշխատում եմ, ես ունեմ իմ առանձնասրահը, որը ես վարձակալել եմ, այսինքն՝ ոչ թե հարսանյաց սրահի համար եմ աշխատում, այլ պարզապես մեր համատեղ աշխատանքում կա համագործակցության միտում: Այստեղ ես ինքս եմ իմ ղեկավարը»:

Դեռ Սյուզի Մելիքյանի երազանքների շարքում է սեփական դիմահարդարման կենտրոնն ունենալը, իսկ էլ ավելի հմտանալու համար Սյուզին որոշել է հետագայում հանրահայտ «Make up» արտիստների մոտ մաստեր կլասսներ անցնել. «Նախ պետք է ասեմ, որ այստեղ՝ Երեւանում ես սովորել եմ մի քանի առաջնակարգ մասնագետների մոտ, իսկ հետագայում պլաններ ունեմ մի աշխարահառչակ դիմահարդարի մոտ էլ ավելի հմտանալ, իսկ թե կոնկրետ ում մոտ, ես դեռ նշել չեմ ցանկանա»:

Ի դեպ, երգչուհին ինքը արդեն աշակերտներ ունի. «Այսօր ես ինքս էլ դասավանդում եմ՝ այս ասպարեզում իմ ունեցած գիտելիքները փոխանցելով շատ երիտասարդ աղջիկների, ովքեր եւս ցանկանում են դիմահարդար դառնալ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին