«Սյունիքով բոլոր գերտերություններն են հետաքրքրված, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան»,-168TV-ի եթերում ասել է կրոնագետ, սոցիոլոգ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ «44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Սյունիքին վերաբերվող շռայլ առաջարկներ արեցին Հայաստանին։ Մեծ Բրիտանիան առաջարկում էր ջրամբարներ կառուցել, իսկ ԱՄՆ-ն ուզում էր Սյունիքում արևային էներգետիկայի դաշտ կառուցել։ Այս ամենը կատարվում է միայն մեկ բանի համար, որ աշխարհում գոյություն ունեցող բացառիկ նշանակության այդ կոմունիկացիան, որի ետևում կանգնած են քաղաքական բացառիկ նշանակության շահեր, իրենց վերահսկողության տակ վերցնեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Սյունիքը ճեղքելու նպատակներից մեկն է նաև համաշխարհային տիրակալության վրա իսլամական գործոնի ազդեցության վերացումը․ «Դրա գլխավոր ճանապարհը՝ շիաների և սունիների միջև միջիսլամական պատերազմ սկսելն է, իսկ դա հնարավոր է միայն Սյունիքը ճեղքելով: Այսինքն՝ Թուրան ստեղծելով, թուրքալեզու երկրների զարգացումը կհանգեցնի այնպիսի շահերի հանրագումարի, որը դեմ կգնա շիայական երկրներին՝ Իրանին, Իրաքին, Սիրիային, Բահրեյնին»,- նշեց նա: |
«Սյունիքով հետաքրքրված են բոլոր գերտերությունները»․ Վարդան Խաչատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet