ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ կանդրադառնար «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագծին, անդրադարձավ 1994 թվականի ռեկորդին՝ նշելով, որ ՀՀ-ում առաջն տնտեսական աճը եղել է այդ տարի, երբ պատերազմ էր.
«Դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում, ներառյալ Մեձբալթյան երկրներն ու Արևելյան Եվրոպան: 1995 թ.-ին կրկին ռեկորդ էր. երկիրն առաջին տեղում էր: Ես իմ խնդիրը լուծել եմ. ես զարգացել եմ, Ադրբեջանը սկել ա: Մի հատ խորացեք՝ որպես տնտեսագետ: Նախորդ վարչապետը 6 տարում ունեցել է 7 տոկոս տնտեսական աճ, այնինչ մեկ տարում պետք է ունենար: Ինչի՞ ա պետք այս սահմանամերձ օրենքը: Դուք՝ որպես Կառավարություն, կարող էիք որոշում ընդունել և կցել 8 օրենք: Հիշեք մեկընդմիշտ՝ հարկային արտոնությունները լավ բան չեն: Աշխարհն ասում է՝ հարկերը հավաքենք, հետո գումարով օգնենք, սա է ճիշտը, բայց, եթե ստիպված եք, ապա հարկային արտոնությունն աշխատում է միայն ճյուղային կառուցվածքը փոփոխելու դեպքում»:
Խոսելով հիպոթեքային արտոնությունների մասին՝ պատգամավորը նկատեց.
«Երևանից դուրս՝ գրեթե տուն չեն կառուցում.հիփոթեքի արտոնությունը ո՞րն ա: Պարզ չէ՞, որ Երևանից բիզնեսը փորձելու է գնալ այնտեղ: Ճիշտը ծառայությունները մատչելի դարձնելն է»:
Հրանտ Բագրատյանին զայրացրել էր նաև Սյունիքի մարզպետի՝ հացի գինը սահմանելու որոշումը.
«Ինքն ո՞վ ա: Երբ նայեցի՝ մարզի ապրանքների գները 15 տոկոսով բարձր էին: Ինքը փորձել է շտկել այն, ինչի տեղի է ունեցել իր օրոք; Իջեցնելուց հետո էլ հացի գներն այդ մարզում ամենաբարձրն են: Այսպիսի բան ո՞նց ենք թույլ տալիս: Սա քանդում է պետությունը, պետական կարգ պետք է լինի, հսկողություն»:
Անի Կարապետյան