▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստվերի դեմ «անզիջում պայքա՞ր». «ՀԺ»

«ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված երկու խոշորագույն ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազեցրել են պետական բյուջե վճարած հարկերը: Նվազումը մոտ 26 տոկոս է: Խոսքն «Ալեքս Գրիգ» եւ «Սամսեր գրուպ» ընկերությունների մասին է, որոնք նշված ժամանակահատվածում, ըստ պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկանքի, վճարել են, ընդհանուր առմամբ, 4,5 մլրդ դրամ՝ անցած տարվա 1-ին եռամսյակի ավելի քան 6 մլրդ դրամի փոխարեն:

Այս հանգամանքն ուշագրավ է այն տեսանկյունից, որ Հայաստանում ներկայումս ընթանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նախաձեռնած «անզիջում պայքար»՝ ստվերային տնտեսության դեմ: Ամենահայտնի օլիգարխի հետ կապված ընկերությունների կողմից հարկերի նման կտրուկ նվազումը խոսում է այն մասին, որ այդ «պայքարը» աննկարագրելի «հաջողություններ» է արձանագրում»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին