▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորգետնյա անցումները բարեկարգվում են

Բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքային 3 ստորգետնյա անցումներ.տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորգետնյա հետիոտնային անցումները հետիոտնի համար գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսին մեկնարկել էին Երևանի թվով 3 ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքները: Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտն անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտն անցումը և Ալեք  Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտն անցումը: Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, ֆասադային ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման,ինչպես նաև հղկվել է երեսպատված բազալտե պատերի մակերևույթը: Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեք շահագործվում են: Գետանցումների նորոգման  աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին