▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում պայթել է բենզինի ցիստեռն, կան բազմաթիվ զոհեր ու ծանր վիրավորներ

Թարմացված․ Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բոժմիավորում, Իվանյան համայնքի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամեն հնարավորը` վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։

Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Դիտեք նաեւ՝ Գազալցակայանի պայթյունի կադրերը

 

Թարմացված․ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՇՏԱ՛Պ, ՏԱԳՆԱ՛Պ, ԱՂԱՉԱՆՔ

Հենց նոր սանիկս զանգեց Ստեփանակերտից։ Ասում է քաոսային վիճակ է այնտեղ՝ վառելիքի պահեստային ռեզերվուարի պայթյունից հետո։ Բազմաթիվ զոհեր, այրված ու մոխրացած մարդիկ։ 300-ից ավելի ծանր վիրավորներ՝ 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներով։ Ասում է անգամ մորֆի չկա, որ վիրավորների ցավերը մեղմեն։ Ասում է, որ շտապ այստեղ՝ Երևանում, լուծումներ գտնեն, օդային ճանապարհ բացեն՝ շտապ վիրավորվածներին հանելու կամ Հայաստանից, Կարմիր Խաչից, միջազգային բժշկական այլ կազմակերպությունից բժիշկներ ուղարկեն, եթե քիչ էլ ուշացնեն՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, ասում է անգամ վերջին պատերազմական օրերին այսպիսի մղձավանջային վիճակ չէր։

Խնդրում եմ, ով կարող է այդ կառույցներին ասել, որ շտապ օգնության հասնել՝ ժամ առաջ լուծում գտնեն»։

Թարմացված․ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

Թարմացված․ Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից տուժած բնակիչներին: Առավել ծանր վիրավորներին տեղափոխում են Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում: Այս մասին ասվում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Արցախում աղետ է տեղի ունեցել։

Ցիստերնով բենզին է պայթել, կան շատ զոհեր 

Այս մասինն հայտնում է «Երկու հայրենիք» տելեգրամ ալիքը։

«Շատ ուժգին կայծակներ են եղել, գուցե և կայծակի հարվածից է պայթել»,-լրատվամիջոցներին հայտնել են Ստեփանակերտից։

Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին