▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստախոս ա էդ մարդը, ստի հայրը սատանան է․ Բագրատ Սրբազան

Ստախոս ա էդ մարդը, ստի հայրը սատանան է․ Բագրատ Սրբազանը՝ Նուբարաշենում

***

Նուբարաշեն համայնքում հանդիպելով քաղաքացիների հետ` Բագրատ Սրբազանն անդրադարձավ փաստին, որ արդեն մի քանի օր է` այրվում է տարածքում գտնվող հսկա աղբավայրը, թունավոր արտանետումներով ծածկելով մայրաքաղաքի երկինքը: Այնինչ պատկան մարմինները անգործության են մատնված:

«Այսօր ԱԻՆ-ի առաջին գործառույթն է դարձել ոստիկանական համազգեստներ հագնելն ու պայքարող մարդկանց «վնասազերծելը»։
Հունիսի 12-ին առաջին շարքերում էին Կամո Ցուցուլյանն ու ոստիկանական համազգեստներով ԱԻՆ ծառայողներ։ Ի՞նչ գործ ուներ Կամո Ցուցուլյանը ոստիկանական շարքերում։ Եկել էր՝ տեսներ ինչպե՞ս են ռումբ նետում, որ ժողովրդին օգտակար լինե՞ր»,- նշեց Սրբազանը։

***

«Սիրելի՛ գործարարներ, աչքներդ լույս. ՊԵԿ-ը տեռորի է ենթարկում գործարարներին»,- այսօր Նուբարաշեն համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով ՊԵԿ-ի առաջարկած նոր նախագծին:

«Մեր գործարարները ենթարկվելու են ահռելի ահաբեկության: Այնինչ գործարարների մեծ մասն ասում էր` դե մենք մեր գործն ենք անում, մեր 10 միլիոնն ուղարկում ենք «Իմ քայլը» հիմնադրամին ու գլուխներս կախ ապրում ենք: Չեն ասում, որ իրենց հայրենիքն է խլվում, իրենց ընտանիքների ճակատագիրն է խեղվում: Դեռ մի բան էլ վեհությամբ են խոսում, թե` այդպես իրենց կյանքը թեթև են ապրում: Դե ապրե՛ք»,- դիմելով գործարար համայնքին` ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին