Ապրիլի 11-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում կազմակերպվել էր մերօրյա նշանավոր ստեղծագործողների ընտրանու մասնակցությամբ երեկո,որի ընթացքում երգահան Ռուբեն Հախվերդյանը, մասնավորապես, ասել է. «Առայսօր քաղաքական այնքան սպանություններ են եղել, որ մատերի վրա չես կարող հաշվել`սկսած Ղանդիլյանի սպանությունից: Երեք կառավարությունների էլ կարելի է քրեական հոդվածի տակ կոխել և պետք է նորմալ երկիր լինել ` վերջում էլ մեր Պռոշյանի գյուղապետին խփեցին ու մինչ օրս անհայտ է, թե ով է սպանել... Ամեն ինչ շուռ տված է մեր երկրում, մեր էպոսը երբ նայում ես` Սանասարն ու Բաղդասարաը սկզբում ուրիշի տներն էին կառուցում, հետո իրենցը, սրանք մնացածի տները քանդեցին, որպեսզի իրենց տները սարքեն... Լավ բան մի սպասեք մարդկանցից, ովքեր ծակ կոշիկներով են եկել պաշտոնի... »
Ռուբեն Հախվերդյանի մտքերն ամբողջությամբ` ararum.am-ի տեսանյութում:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի նոր «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» գրքի շնորահանդեսին իրենց մասնակցություն է ունեցել նաև Էդուարդ Զորիկյանը: Գրքի վաճառքի հասույթը ` քաղբանտարկյալների ընտանիքներին: Երեկոն կազմակերպել էր «ՇԱՆԹ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամը։