▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքահայերի 99%-ը էլ ետ չի գա

Սփյուռք կոչեցյալը, որի մասին հաճախ, կամ լավ ենք լսում, կամ վատ, իրականում, հայ անհատներից, հայ, անկախ ընտանիքներից բաղկացած համայնքներ են, որտեղ, ամեն մարդ ապրում է ըստ իր ցանկության ու քմահաճույքի, ոմանք, ցանկանում են պահպանել իրենց մշակույթը ու լեզուն, իսկ ոմանք էլ, կարեվորություն չեն տալիս իրենց Հայկականությանը։

Փաստը նա է, որ սփյուռքահայերի, իննիսուն իննը տոկոսը երեվի ըստ անցյալի փաստերի, էլ ետ Հայաստան չի վերադառնալու, օտարանալու է ու վերջանա, թե դա հարյուր տարի կտեվի թե հիսուն, կապ չունի…

Ուստի եթե Հայաստան Պետություն չլինի աշխարհում, որ հոգ տանի սփյուռքահայությանը, ու գրավի Հայաստան, տա այն մշակույթային ու հոգեվոր կապը, Հայաստան վերադառնալու, կամ Հայ մնալու, ուրեմն, հաշվենք Սփյուռքը օտարացած։

Սակայն նաեվ պետք է հաշվի առնենք, որ նորմալ Հայոց պետություն չի ունեցել հայ ժողովուրդը ավելի քան երկու հազար տարիներ, ու այսպես, անհատ առ անհատ, ընտանիք առ ընտանիք, Հայաստանը սնուցել է սփյուռքը ու դեռ չի ոչնչացել սփյուռքը։ Սփյուռքի օգուտը Հայաստանին շոշափելի է եղել, ըստ պետքերի, օրինակ, Արցախյան պատերազմին հազիվ մի քանի զինվոր գնաց Հայաստանի համար կռվելու, իսկ երկրաշարժի ժամանակ շատ ու շատ Հայեր առաջ եկան օգնելու կոտրված Հայրենիքը…

Անժելա Բարսեղյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին