▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպռօտն ուզում է «մաքրված» գալ Հայաստան

Վերջին շրջանում Շպռօտը բավական ակտիվ է համացանցում. տարբեր գրառումներ է կատարում, որոնց շուրջ ինտրիգային քննարկումներ են ծավալվում:

Մամուլ.am-ն է գրում այս մասին ու նշում, թե ասում են` երգչուհին պատրաստվում է վերադառնալ Հայաստան, բայց մինչ այդ ուզում է փոքր-ինչ ''աշխատել'' իր վրա. կարծիք ձևավորել հայ հասարակության մոտ, թե Անի Թովմասյանը փոխվել է, դուրս է եկել հյուրանոցային աշխատողի կամ մատուցողուհու կարգավիճակից, իրեն կրկին նվիրել է երաժշտությանը:

Խոսում են նաև, որ տեսահոլովակի կամ ձայնասկավառակի մասին հաճախ կատարվող գրառումները հենց դրա ապացույցն են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին