Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Երևանի քաղաքապետարանին չի հետաքրքրում այն հանգամանքը, որ շատ վայրերում նույնիսկ մայթ չկա, և հենց նման տեղերում պետք է առաջնահերթ կառուցվեն մայթեր՝ այնտեղ, որտեղ երբեք մայթ չի եղել և որտեղ դրա անհրաժեշտությունը իսկապես կա։ Սակայն Երևանի քաղաքապետարանի «պրոֆեսորները» նորմալ մայթերը քանդում են, որպեսզի դրանց փոխարեն կառուցեն անորակ մայթեր, որոնք անձրևներից հետո քանդվում և փշրվում են։
273 մլն դրամով Երևանում կարելի էր լուծել բազմաթիվ առաջնային կարևորության խնդիրներ։ Օրինակ՝ ամենաառաջնային և արդեն կրիտիկական դարձած խնդիրների շարքից կարելի էր վերակառուցել բազմաթիվ քանդված հեղեղատարներ և դիտահորներ։


