▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է տեղեկություններն այն մասին, թե 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը քարտեզով բացատրում է, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաև «Google Earth» ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև «Google Earth» ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը»,–նշում է Թորոսյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և դրան հարակից տարածքների համար, Թորոսյանը նշում է, որ նշված դիրքը Սոթքի հանքավայրից հեռու է 4 կմ է, իսկ Կութ բնակավայրից` 6․4 կմ։

Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը` 3008․5 մ բարձրությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին