«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ՝ պաշտոնանկությունների տեսքով:
Ընդ որում, այս պահին բոլորն են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, եւ որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելությը դատապարտված է ձախողման, պարզապես ոմանց այդ ելությի «ներքո» պետք էր եւս մեկ անգամ ցուցանել՝ պաշտոնանկությունները սահուն դարձնելու կառավարության անկարողությունը, մյուս կողմից՝ զսպելու «հեղափոխականորեն անհաղթահարելի դարձած», հերթական անգամ «խաղեր տալու» ոմանց ախորժակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում