▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասումներ են եղել, թե կտակի մեջ հիշած կլինի նաև Հայաստանը. «Իրատես de facto»

«Ասում են, թե կառավարությունում լրջորեն հիասթափված են այն հանգամանքից, որ մեծ հայ Քըրք Քրքորյանը ցանկացել է, որ իր հուղարկավորությանը հնարավորինս սահմանափակ մասնակցություն լինի: Ավելին, կառավարությունում որոշակի սպասումներ են եղել, թե վերջինս գուցե իր կտակի մեջ հիշած լինի նաև Հայաստանը՝ որոշակի նվիրատվության «տեսքով», ինչն ուղղակի երկնային մանանա կլիներ դե-ֆոլտի ուրվականի «ներքո» հայտնված հայաստանյան տնտեսության համար: Սակայն մեծ բարերարը, ասում են, ժամանակին «Լինսի» հիմնադրամի առնչությամբ այնքան մեծ հիասթափություն է ապրել, որ նրան մոտ կանգնած աղբյուրները հնարավոր չեն համարում կտակում նման «կետի» առկայությունը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Իրատես de facto» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին