▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով վերսկսվելու են մարտական գործողությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Չեմ կասկածում՝ շուտով վերսկսվելու են մարտական գործողությունները, և մենք, եթե չենք կարող դառնալ այդ գործողություններին մասնակցող զինվոր, կարող ենք լինել պետության զինվոր, իսկ պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է։ Այդ իմաստով ցանկացած, նույնիսկ խորհրդանշական ակտ, որն ուղղված է Հայաստանի որևէ քաղաքացու դեմ ՝ անկախ նրա պաշտոնից և ունեցվածքի չափից, ես դիտարկում եմ որպես ոտնձգություն իմ պետության դեմ։ Այդպիսին եմ ես համարում նույնիսկ նման բռնության սպառնալիքը՝ որքան էլ «վեհ նպատակներով» այն քողարկվի։ Այսօրվա խնդիրների լուծումը ես տեսնում եմ ոչ թե «կուլակաթափության», այլ պետական մեխանիզմները գործի դնելու մեջ։ Օլիգարխները պետք է ամբողջությամբ մուծեն իրենց հարկերը, պետական պաշտոնյաները չպիտի գողանան բյուջեից, կառավարությունը չպիտի որոշումներ ընդունի, որի միջոցով նրանք պետական (հարկատուների) փողերն իրար «պաս կտան»։ Լավ կլինի՝ օլիգարխներն ինքնակամ հայտարարեն, որ այսինչ գումարը (մեկ միլիոն դոլարից ոչ պակաս, հակառակ դեպքում այդ քայլը զավեշտալի կլինի) նրանք փոխանցում են պաշտպանության նախարարությանը։ Մեր հասարակությունը գնահատում է ցանկացած մարդու ցանկացած դրական քայլ՝ միայն թե այն անկեղծ և ոչ ցուցադրական լինի։ 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին