▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները. էքստրասենսի հարազատները հերքում են.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «6-րդ զգայարան»  հաղորդաշարի  սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մարմինը  երեկ հողին հանձնեցին: Թերթը զրուցել է էքստրասենսի հարազատների հետ:

«Ի՞նչ  գործ ունեն անձնական կյանքի հետ՝ հատկապես, որ նա մահացած է եւ չի կարող պատասխանել դրանց»,- սրտնեղած նշեցին հարազատները՝ հորդորելով հանգիստ թողնել Անիին եւ նրա շրջապատին ու ստահոդ լուրերով էլ ավելի ցավ չպատճառել  սգի մեջ գտնվող հարազատներին:
«Ապշած ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են  էդ տեսակ մարդու մասին ըտենց բան գրեն, ի՞նչ էր արել. ինչ խուլիգանություն ասես՝ գրում են: Գաբրիելի մոր ելույթներն էլ հերյուրանքներ են, ո՞վ է թույլ տվել, ինչպե՞ս կարելի է մահացած կնոջ հասցեին նման հերյուրանքներ գրել»,- նշեցին նրանք:

Հարազատները շեշտեցին, որ ոչ միայն սուտ են  Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները, այլեւ այն, որ Անին իր Երեւանի բնակարանը նվեր է  ստացել: «Իր մայրը Հոկտեմբերյանի տունը  վաճառել է՝ էդ տունը առել»,- պնդեցին նրանք:

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ (Մխիթար) Մխիթարյանը հայտնի պատմաբան, լեզվաբան Մովսես Նաջարյանի որդին է: Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկութոյւնների՝ Մուշեղի հորեղբայրն էլ հոգեւորական է, ծառայում է Ավստրալիայի եկեղեցիներից մեկում, հայտնի է որպես Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին