«Մեկ-մեկ ինձ թվում է, թե բոլոր փորձություններն առաջին անգամ մեզ՝ հայերիս վրա են կիրառվել: Ամենահին ազգը լինելու փորձությունը, աշխարհագրական բարդ դիրքի, վատ հարևաններ ունենալու, դավաճանության, վտարանդի լինելու, միամիտ լինելու փորձությունը: Հա.. առաջին միամիտը հայ է եղել»,- այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ապա հավելել.
« …Օհ ՜ , ինչ հայրենասեր աղջիկ է … Գիտեք ՞ ես Հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում …ու որևէ մեկն առ այսօր չասաց, օհ, ինչ մայրասեր աղջիկ է … հայ տղան, տարիքը գալիս է, գնում է բանակ ու դա բնական է: Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար:։ ՈՒ հայ տղերքն են պահում այդ խաղաղությունը իրենց արիության ու կյանքի գնով: ՈՒ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե ինչ հայրենասեր ենք մենք : Երկրի սահմանները պահելը, Հայրենիքը պաշտելը, Մորը սիրելու նման օրինաչափություն է: Փառք ու պատիվ, հայ զինվորին: Տղերք Ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ։ Մի բան էլ հիշեք՝ մեռնողը դավաճան է: »