▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդին լքել է Հայաստանը օդային ճանապարհով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Մեզ հաջողվեց պարզել, որ Տիգրանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո՝մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից; Ավելին՝մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, «Ժողովոտդ»-իև հայտնի դարձավ նաև, որ մարզպետի վարորդի որդուն ևս ծանուցագիր է ուղարկվել՝ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին