A1plus.am-ը գրել է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Նիստին չի ներկայացել տուժող կողմ հանդիսացող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը՝ առողջական խնդիրների պատճառով: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտությունը սկսել տեսաձայնագրության հետազոտումից, որից հետո կհարցաքննվեն վկաները: Այսօր վկայություն տալու համար դատարան է ներկայացել Զարզանդ Նիկողոսյանը, որը եղել է դեպքի վայրում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում