▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի եկամուտները կտրուկ նվազել են.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները 2015 թվականին կտրուկ նվազել են եւ կազմել ընդամենը մոտ 70 միլիոն դրամ, մինչդեռ 2014-ին այդ թիվը հասնում էր 215 միլիոնի։

«ՉԻ» - Սուրիկ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, 2015-ին մի քանի փորձանքների մեջ է ընկել (թեեւ ՀՀ Քրեական օրենսգրքում «փորձանք» եզրույթ չկա)։ Այնպես որ՝ եթե եկամուտների վերաբերյալ նրա ներկայացրած տվյալները հավաստի լինեին, կարող էինք հստակ պատկերացում կազմել, թե որքան է արժեցել այդ փորձանքներից յուրաքանչյուրի «ջրելը»:

Չէ, մենք հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ֆիքսված գնացուցակ չկա, բայց եթե, ասենք, մաքսային կիրառում է «ստուգիչ» գներ, նման մի բան էլ կարող էին իրավապահներին անել: Եվ բոլորը կիմանային, թե մոտավորապես ինչ արժե, ասենք, ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին