▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի և նրա խորհրդական, ԶՈւ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հարաբերությունները լարվել են.«Հրապարակ»

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա խորհրդական, ԶՈւ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի հարաբերությունները լարվել են։ Նոր տարուց օրեր առաջ նա մեզ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ աշխատանքի է անցնելու մայրաքաղաքի դպրոցներից մեկում՝ որպես փոխտնօրեն։

 

Սակայն երեկ մեզ հետ զրույցում նա հերքեց այդ լուրը. «Քանի պարոն Խաչատրյանն աշխատում է, ես կլինեմ իր խորհրդականը», բացատրելով, թե «առողջական խնդիրների» պատճառով է հիմա Երևանում և շուտով կվերադառնա Սյունիք։ Երբ հիշեցրինք իր իսկ խոսքերը, արդարացավ, «էմոցիայի տակ եմ ասել... թեթև պահ կար՝ նեղացվածության, ամեն ինչ հիմա հարթվել է»։ Սուրիկ Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու է նեղացրել իրեն այդքան նվիրված խորհրդականին։ «Ինչքան շառ կա, քու տակն ա, աղջիկ ջան, ինքն իմ խորհրդականն է, ոչ մի բան էլ չկա»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին