«Երեկ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաև, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ մարզպետին տեսակցելուց հետո մեզ վստահեցնում էր, որ Խաչատրյանն իականում սրտի վիրահատության է ենթարկվել:
«Ֆրանսիայում մարզպետը ենթարկվել է սրտի վիրահատության, ինքը թոքերի հետ ոչ մի խնդիր չունի վիրահատությունն անցել է հաջող, առողջական վիճակը շատ լավ է, առույգ է, ոտքի վրա է, առողջական խնդիրներ չունի, հետվիրահատական ցավեր և բարդություններ չունի, իրեն զգում է շատ լավ, գունատ չէ, չի նիհարել, առույգ է և աշխատում է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ էին մեր աղբյուրները պնդում, որ մարզպետը թոքերի խնդիր ունի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Էդպես էին բոլորն ասում, անգամ ես էդպես գիտեի: Հասկանո՞ւմ եք: Որովհետև ինքը «Աստղիկ» բժշկական կենտրոնում թոքաբորբով էր պառկած, բուժվում էր, անկեղծ ասաց, ես էլ էդպես գիտեի, բայց իրականում թոքերն ամբողջությամբ բուժվել են, ինքը Ֆրանսիայում սրտի վիրահատություն է ունեցել, ստենտավորել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: