Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ապրիլի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը, ով հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել։ Ս․ Շահվերդյանի, այդ տեսանյութում իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Վ․ Սիմոնյանը, անհիմն մեղադրանքներ ներկայացրել, սակայն դրանից բացի նա նաև զանգահարում է իրեն, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցնում: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն․ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում․ Գագիկ Շամշյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet